Պատգամավոր ընտրվածի ինքնաբացարկը միայն իր իրավունքն է. Արմեն Ամիրյան
ОБЩЕСТВОԸնտրված պատգամավորի ինքնաբացարկը միայն իր անձի իրավունքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով նախօրեին մի շարք ՀՀԿ-ական թեկնածուների, այդ թվում իր կողմից ինքնաբացարկի դիմումներին:
Դիտարկմանը, թե ինքը հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից է, Ամիրյանը նշեց. «Կարկառո՞ւն, այդ բառը որտեղից եք սովորել, ես երբեք այդ բառը չեմ օգտագործել, երբեք, նույնիսկ, խորհրդային տարիներին, գեղեցիկ բառ չէ, համենայնդեպս»։
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան կառավարությունում՝ ՀՀ մշակույթի նախարարը պատասխանեց. «Հայտարարված է այն, ինչ հայտարարված է»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



