Սիսիան-Գորիս ճանապարհին «Տոյոտան» 20 մետր սահել է ձորը
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 7-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 80 CC 888 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ սահել հարակից ձորակը:
Վթարի հետեւանքով վարորդը` 56-ամյա Ա. Չ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



