Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը կդադարեցնի թագավորական պարտականությունների կատարումը
ОБЩЕСТВОԲուքինգհեմյան պալատը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները: Հունիսին կլրանա նրա 96-ամյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ասված Է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը, Էդինբուրգի դուքսը, որոշում Է ընդունել աշնանից այլեւս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին: Թագուհին լիակատար աջակցություն Է հայտնել նրա այդ որոշմանը»:
«Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու Է մինչեւ օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես Էլ Նորին Մեծությանն ուղեկցելով: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեեւ կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչ-ինչ միջոցառումների»,- հայտնել Է Բուքինգհեմյան պալատը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



