«Ուզում եմ ինձ կին զգալ». Նաիրա Մովսիսյանը 30 տարեկանում կրկին երեխա ունենալու և ընտանիք կազմելու մասին. Tert.am Life
ФОТОTert.am Life–ը գրում է
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցն այս անգամ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է։
Մանկություն
Փոքր ժամանակ հանգիստ երեխա եմ եղել, ինչպես հիմա իմ աղջիկն է։ Հետո ավելի չարաճճի ու ինքնուրույն դարձա։ Ինքս էի ամեն ինչ անում։ Ես մեր տան մինուճար երեխան էի, երբ 5–6 տարեկան էի, էգոիստ էի, բայց ժամանակի ընթացքում փոխվեցի, քանի որ մայրս այլ կերպ դաստիարակեց ինձ։ Մայրս շատ էր աշխատում ինձ հետ, որպեսզի բնավորության վատ գծեր չունենամ։ Դրանից հետո ավելի մարդամոտ էի ու ունեցածս կիսում էի բոլորի հետ։ Մինչև օրս էլ այդպես է։
Ինքս միշտ փոփոխական եմ եղել և, որպես այդպիսին, երազանք չեմ ունեցել։ Գրեթե, բոլոր երեխաների նման ուզում էի բժիշկ դառնալ։ Հետո իրավաբան, ապա օպերային երգչուհի, հոգեբան, վերջում ընտրեցի այն արվեստը, որի շնորհիվ կարող եմ խաղալ այդ դերերը։ Միշտ հետաքրքիր զգացողություն եմ ունեցել, որ պետք է ճանապարհորդեմ, հայտնի լինեմ ու ինձ հեռուստացույցով ցույց տան։ Չգիտեմ ինչու, միշտ իմացել եմ, որ տարբերվելու եմ` կապ չունի լա՞վ առումով, թե՞ վատ։
Շարունակությունը՝ այստեղ