Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Կառավարությունը նախատեսում է գործուն աջակցություն ցուցաբերել գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին

ОБЩЕСТВО

 ՀՀ կառավարությունը մայիսի 4-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ոլորտներին պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության անհրաժեշտության մասին։ Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն: Մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռ նարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականությունը։ Նման քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններ հայտարարված՝ տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանն ու ամենակարևորը՝  նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը»։   

Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է  2-շաբաթյա ժամկետում Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Գյուղատնտեսության նախարարներին Կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման (սուբսիդավորման) հստակ գործիքակազմ ըստ գերակա ոլորտների։  «Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում: Մենք արդեն անցկացնում ենք նման քննարկումներ գյուղատնտեսության ոլորտում՝ կաթիլային, ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում, թեթ արդյունաբերության և այլ ոլորտներ: Եթե տնտեսվարողը վարկը վերցնում է այն ուղղությունների համար, որոնք մենք համարում ենք հեռանկարային, գերակա, ապա մենք մեկնարկային փոււլում  կսուբսիդավորենք այն: Բացի գործիքակազմը ներկայացնելուց, մենք պետք է տարվա ընթացքում կանխատեսումներ անենք, որպեսզի 2018 թվականի բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսենք: Բյուջե նախատեսելու պարագայում գերատեսչությունները ներկայացնում են դրա արդյունավետությունը՝ աշխատատեղեր, հավելյալ արժեք և այլն»,-ասել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետը մեծ արդյունք է ակնկալում համայնքային ծառայություները մասնավորին հանձնելու քայլից 

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումները շարունակելուն՝ կառավարության ղեկավարը նշել է. «Բնակիչներին մատուցվող ծառայությունների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի իրականացվում է համայնքային մարմինների կողմից։ Վարչատարածքային բարեփոխումները ուղղված են տեղական իշխանությունների կարողությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն, որոնց շարունակականության և ամբողջ ծավալով իրականացնելը կարևորվել է կառավարության ծրագրում»: Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու, բնակչությանը ճգրիտ իրազեկելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումները ապահովելու նպատակով վարչապետը  հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ։ 3-ամսյա ժամկետում վերջիններս կկազմակերպեն նշված օրենսդրական փաթեթով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ ընդգրկված համայնքներում` տարածքայի ն կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։           ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին գործադիրի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքներն և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։  Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօր իր մոտ տեղի է ունենալու խորհրդակացություն, որի ընթացքում կքննարկվեն  համայնքներում առկա բիզնես բաղադրիչ ունեցող ոլորտները մասնավոր կառույցներին հանձնելու հնարավորությունը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ հարցի վերաբերյալ արդեն իսկ քննարկումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետի մոտ և արդյունքները կներկայացնեն վարչապետին: «Մենք բավականին մեծ էֆեկտ ենք ակնկալում ինչպես թափանցիկության բարձրացման, այնպես էլ սակագների ունիֆիկացիայի մասով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝  աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին

Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ։ «2017 թ. ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ` 2016 թ.-ին, հավանության ենք արժանացրել Հայաստանի 2017-36 թվականների կոշտ թափոններÕ « կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը, հաստատել ենք իրականացման միջոցառումների ծրագիր այդ առումով ունենք հստակ պատկերացում և որոշակիացված հեռանկար»,-ասել է վարչապետը: Նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու, ուրվագծված որոշ գործառույթներ կանոնակարգելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությո ւնն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ: «Մենք փաստորեն առ այսօր նման մարմին չունեինք»,-նշել է վարչապետը և հավելել, որ  անհրաժեշտ է «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար շատ կոշտ հսկողության տակ պահել՝ անդրադառնալով ծրագրով նախատեսվող քայլերին և իրականացված միջոցառումների արդյունքներին: Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին առաջարկել է մտածել հանրապետական շաբաթօրյակ հայտարարելու մասին: «Այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպեÕ ¬ այնպես, որպեսզի այն ձևական չլինի, տրամադրել  համապատասխան տեխնիկա, շինարարական աղբահանում  իրականացնել և այլն»,- ասել է վարչապետը: 

Վարչապետը գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը խիստ անբավարար է գնահատել 

Անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին՝ Կարեն Կարապետյանը  նշել է. «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով: Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտեղելու դեպքերի կ անխարգելման գործուն համակարգ»: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը նա  հանձնարարել է Արտակարգ իրավիճակների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին 1-ամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։ 

Վարչապետը հանձնարարել է կարգավորել 560 բնակավայրի ջրամատակարարման խնդիրը 

 Ջրամատակարարման և ոռոգման համակարգի հիմնախնդիրների վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ջրամատակարար ընկերության սպասարկման տարածքից դուրս մնացած ՀՀ 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում և չունեն ջրամատակարարման ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային: Նշված 560 բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսվարող փոխշահավետ համագործ ակցությանը։ Ոռոգման համակարգի մեխանիկական ջրարտադրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի անարդյունավետ, մեծաքանակ սպառման, ինչպես նաև շահագործման և պահպանման մեծ ծախսերի հետ: Ակնհայտ է, որ խիստ անհրաժեշտ է համակարգում օր առաջ իրականացնել ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ։ Միաժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  մայր և միջտնտեսային համակարգերում ոռոգման ջրի ջրաչափությունը և հաշվառումը իրականացվում է մասամբ: Այդ ենթատեքսոտւմ կարևոր ենք համարում ոռոգման համակարգում ամբողջական հաշվառման համակրգերի ներդրումը»։    

Այդ նպատակով կառավարության ղեկավարը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է 3-ամսյա ժամկետում ուսումնասիրել 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և մինչև սույն  թվականի դեկտեմբերի 31-ը հայտարարել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում բնակավայրերի 1-ին խմբի մրցույթի հրավերը: Նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի  և կառավարության աշխատակազմ կներկայացնի ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր՝ հստակ միջոցառումներով և իրականացման ժամանակացույցոÕ ¾: Հանձնարարվել է նաև մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր՝ որի իրականացման արդյունքում կունենանք 2100-ից ավելի հաշվառման կետերից ստացվող առցանց տեղեկատվություն ջրի հոսքի և մակարդակի վերաբերյալ։

«560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք հստակ ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու, հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, պետք է արդյունավետ լինի»,- ընդգծել է վարչապետը՝ հավեելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է նաև շուկայի կտրուկ մեծացում և  ստվերի վերացում: 

Զգալիորեն կկրճատվի միջազգային բեռնափոխադրման ծախսը 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահաջներn ապահովելու նպատակով: Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015թ. հունվարի 1-ից ՀՀ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ողղություններից մեկը համարվում է անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը: Որոշմամբ կանոնակարգվելու են  ԵԱՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները: Բացի այդ, ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողները  միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո անդամ-պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում։ Այն հնարավորություն կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամուի աղբյուր հայ բեռնափոխադրողի համար: Արդյունքում հայ բեռնափոխադրողները տվյալ բնագավառում կկատարեն ներդրումներ, ինչը կնպաստի տրանսպորտային պարկի թարմացմանը, միջպետական բեռնափոխադրումների զարգացմանը: 

Գործադիրը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը 

Կառավարությունը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը և ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Ըստ այդմ՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգը կհամապատասխանեցվի «Գնումների մասին» օրենքի պահանջներին: Այսպիսով, կկարգավորվեն, մասնավորապես, ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Կսահմանվեն նաև «փոխկապակցված անձինÖ „» հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը,  հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները,  կենտրոնացված կարգով գնում կատարելու կարգը և կենտրոնացված եղանակով գնում կատարող լիազոր մարմինը կամ իրավաբանական անձը: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, օրենքով նախատեսվել են մի շարք փոփոխություններ գնումների գործընթացում,  պարզեցվել են ընթացակարգերը: Ըստ նախարարի, մասնավորապես, փոփոխությունների է ենթարկվել  երաշխիքի ինստիտուտը. պետության կարիքների համար գ նումներում ներդրվել են ռիսկերի կանխարգելիչ մեխանիզմներ՝  տնտեսվարողների համար խնդիրներ չստեղծելով: «Նախ տարանջատել ենք 70 մլն դրամ  և դրանից բարձր գնումները: 70 մլն դրամից բարձր գնումներում մենք դրել ենք պարտադիր բանկային երաշխիքի պահանջը»,-նշել է նախարարը:   Վարդան Արամյանը ընդգծել է, որ կարգի նպատակը գնումների գործընթացում թափանցիկության, պատասխանատվության բարձրացումն է: Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է լինել ուշադիր և չդնել  այնպիսի պայման, որը կբերի ծառայության գնի թանկացման: ՎարչապետÕ ¨ նշել է նաև, որ  ՀՀ պաշտպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել են պաշտպանության նախարարության պահանջների համար գնումների հատուկ կարգ հաստատելու հարցը, որպեսզի  մեր ֆերմերները կարողանան ուղղակիորեն մասնակցել այդ գործընթացին:   «Մեր հիմնական նպատակն  առավելագույն ցածր գնով առավելագույն որակյալ ապրանք և ծառայություն ձեռք բերելն է»,- ի պատասխան նշել է Վարդան Արամյանը:

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հաստատվել են ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017թ. իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը: 

ՊԵԿ-ը կշարունակի արտոնյալ պայմաններով նոր սերնդի ՀԴՄ-երի տրամադրումը 

Կառավարության որոշմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով գումար կհատկացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին: Դա կապահովի  տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը: ՓՄՁ սուբյեկտներին և գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործուն եություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե քանի ՀԴՄ է անհրաժեշտ ամբողջ դաշտը փակելու համար: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է 25 հազար ՀԴՄ, որի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է  կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ազատականեցնելով ՀՀ-ում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գործընթացը: Որոշմամբ նախատեսվում է, որ  հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումն կիրականացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջոցով: Սահմանվում է նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման համար իրավաբանական անձանց և անհա ձեռնարկատերերի գրանցամատյանում գրանցման, գրանցումից հանման, ինչպես նաև այդ գրանցամատյանի վարման կարգը:      Ամրագրվում է նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել ՀՀ կառավարության 2012թ. համապատասխան  որոշմամբ հաստատված գների համապատասխան չափերին: 

Կապահովվի հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման  արդյունավետությունը 

Կառավարությունը որոշել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28)  դեղը` հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը  վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետև ըստ նախնական հետազոտությունների հայ ազգաբնակչության 2 տոկոսը համարվում է վիրուսային  հեպատիտ Բ-ով, իսկ 4-5 տոկոսը վիրոսային հեպատիտ Ց-ով վարակվածներ: Սովալդի դեղի համակցումը հակավիրուսային նույն սերնդի  երկրորդ, իսկ որոշ դեպքերում՝ երրորդ դեղամիջոցներով հնարավոր է ապահովել հեպատիտ Ց-ով 95 տոկոս հիվանդների բուժման  արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում: 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը 

Գործադիրը որոշել է երեք տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակում «Կապավոր» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել խոշորագույն շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում։ Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 885 մլ ն ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` 2017թ. 165, 2018թ. 172, 2019թ. 180 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով կհետաձգվի  նաև «Սևանի իշխան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրություններն անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 մլն ՀՀ դրամի չափով, որից սարքավրումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 մլն ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 290, 2018թ. 290, և 2019թ. 290 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Մեկ այլ որոշմամբ էլ բավարարվել է նույն ընկերության հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: 

Այլ որոշումներ 

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Գործադիրի որոշմամբ Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի հանրակացարանում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձիք՝ թվով 6 ընտանիք,  կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում առկա է 943 չսեփականաշնորհված նման տարածք: 

Կառավարության որոշմամբ կասեցվել է նախկինում ընդունած որոշումներից մեկի գործողությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան  հանձնարարականի կատարմամբ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված: Դա ենթադրում է համապատասխան փոփոխությունների նախաձեռնում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում՝ շահագր գիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների լայն մասնակցությամբ: Որոշմամբ առաջարկվում է կասեցնել քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը:  

Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2017թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացումը ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: 

 

В 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие рак