Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ նախարարի են գնդակահարել
ОБЩЕСТВОՍոմալիի հանրային աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել Է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարն սպանվել Է իր ավտոմեքենայում, երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքում:
Արտակարգ պատահարի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդը դադարեցրել Է իր այցը Եթովպիա:
Վերլուծաբան Աբդուլահի Աբդին BBC-ին պատմել Է, որ Սոմալիի անվտանգության ծառայությունները նմանօրինակ սխալներ թույլ են տվել նաեւ ավելի վաղ. երկրում չափազանց բարձր Է լարվածության մակարդակը, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:
Սպանված նախարարը՝ Աբասը, մեծացել Է Քենիայի փախստականների ճամբարում, անցյալ տարվա նոյեմբերին նա ամենաերիտասարդ նախարարը դարձավ Սոմալիի կառավարությունում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



