Հունաստանի դատարանը մերժել է ևս երկու թուրք զինվորի վերադարձնելու պահանջը
ОБЩЕСТВОՀունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի երկրորդ պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած զինվորներից երկուսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Մյուս վեց զինվորներին վերադարձնելու պահանջը հունական կողմը մերժել էր ապրիլի 25-ին և մայիսի 3-ին:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ութ թուրք զինվորական` երեք մայոր, երեք կապիտան և երկու սերժանտ-մայոր ուղղաթիռով փախել էին Հունաստան` այդ երկրից ապաստան հայցելով: Նրանք հայտնել էին, որ վախենում են Թուրքիայում իրենց կյանքի համար:
Թուրքիան փախած զինվորականներին մեղադրում է հեղաշրջման գործում մասնակցություն ունենալու մեջ` Հունաստանից պահանջելով զինվորականներին հանձնել թուրքական կողմին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



