Որակավորման առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 59 ուսուցիչների
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 59 ուսուցիչները կստանան համապատասխան հավելավճար՝ ՀՀ կառավարության սահմանած չափով:
Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



