Հեռուստաբանավեճից հետո Մակրոնի վարկանիշը բարձրացել Է
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 4-ին:
Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել Է մինչեւ 61 տոկոս: Նախօրյակին այդ ցուցանիշը կազմում Էր 60 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ Է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը՝ 1 տոկոսային կետով պակաս, քան մայիսի 3-ին:
Հարցումը Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով անցկացվել Է OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից:
Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



