Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները փոխհամաձայնության են հասել
МЕЖДУНАРОДНОЕ Սիրիայում հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները Աստանայի հանդիպմանը փոխհամաձայնության են հասել երկրում ապաԷսկալացման գոտիների մասին հուշագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բանակցային շրջաններին մոտ կանգնած սեփական աղբյուրներ:
Նրա խոսքով՝ երաշխավոր պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, փոխհամաձայնության են հասել փաստաթղթի բոլոր կետերի շուրջ: Աստանայում հաջորդ հանդիպումը կանցկացվի հունիսի սկզբին. մինչ այդ պլանավորվում Է մանրամասնորեն մշակել հուշագրի առանձին կետեր: Մասնավորապես, հստակ չԷ, թե հատկապես ինչ ուժեր պետք Է գտնվեն անվտանգության գոտիների սահմանների վրա:
Ավելի վաղ մայիսի 3-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արեւելյան Գուտայում եւ երկրի հարավում:
Հունվարի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր, որ մտադիր Է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել այն մարդկանց պաշտպանելու համար, որոնք փախչում են բռնությունից: Նրա պլանի համաձայն, դրանք պետք Է տեղակայվեն ինչպես բուն Սիրիայում, այնպես Էլ հարեւան պետություններում:-0-/56/ 16.20
Սիրիա, հրադադարի երաշխավորներ, փոխհամաձայնություն
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»



