Չինաստանում ստեղծվում Է Wikipedia-ի ազգային տարբերակը
ОБЩЕСТВОՉինաստանում սկսվել Է ազգային համապարփակ հանրագիտարանի առցանց տարբերակի ստեղծման աշխատանքը: Բայց, ի տարբերություն Wikipedia-ի, այն տեղեկատվությամբ լցնել կարող են սոսկ գիտակ հեղինակները պետական համալսարաններից՝ առանց բոլոր ցանկացողների կողմից ազատ խմբագրման հնարավորության: Այս ծրագրում, South China Morning Post թերթի հաղորդագրությամբ, ներգրավված են գիտական շրջանների ավելի քան 20 հազար ներկայացուցիչներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենը հանրագիտարանը կբովանդակի ավելի քան 300 հազար գրառումներ եւ հրապարակումներ «աշխարհում ամեն ինչի մասին»՝ յուրաքանչյուրը մոտավորապես հազար բառ ծավալով: Բովանդակությամբ այն կրկնակի խոշոր կլինի, քան, օրինակ, անգլերենով հնագույն հանրագիտարանը՝ «Բրիտանիկան»: Վերջինս, ի դեպ, 2012 թվականին հրաժարվել Է «թղթե» հրատարակությունների թողարկումից, որը կատարվել Է 244 տարի, եւ անցել Է մուլտիմեդիական ձեւաչափի:
Չինական առցանց ռեսուրսը պլանավորվում Է գործարկել արդեն հաջորդ տարի:
Ինչ վերաբերում Է Wikipedia-ին, ապա ՉԺՀ-ում դրա մուտքն ամբողջությամբ վերցված բաց Է, սակայն այդ հանրագիտարանի «քաղաքականապես զգայուն» որոշ բաժիններ արգելափակված են չինացի օգտատերերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



