Նեխուրը` քնաբերին փոխարինելու հրաշալի միջոց
ЛАЙФՆեխուրի օգտակարության մասին բոլորս էլ տեղյակ ենք, սակայն պարզվում է, որ այն ունի նաև մեկ այլ յուրօրինակ` քանբերին փոխարինելու հատկություն: Նրա օգտագործումը ճաշի ժամանակ կարող է ազատել քնաբեր ընդունելու անհրաժեշտությունից:
Դիետոլոգների խոսքերով՝ բավական է միայն օրվա ընթացքում ուտել նեխուրով աղցանի մի բաժին և ողջ գիշեր մարդը կքնի լիակատարհանգիստ քնով: Իսկ ամենաուրախալին այն է, որ այ բանջարեղենը կախվածություն չի առաջացնում և քունը կարգավորվում է բնական ճանապարհով:
Եթե օրվա ընթացքում չեք կերել նեխուր և երեկոյան չի ստացվում քնել, ապա կարելի է այդ բանջարեղենի արմատը մանր կտրտել` մոտ 200 գրամ, վրան յուղ լցնել և ուտել ընթրիքի փոխարեն: Հիշեցնենք, որ նրա վրա պետք չէ աղ ցանել:
Բացի այդ՝ նեխուրը մեկ այլ հրաշալի հատկություն: Այն օգտագործում են որպես հանգստացնող միջոց: Այն հանդարտեցնում է նյարդային պոռթկումները և խանգարումները:
Այն նաև կարող է լվանալ երիկամները, ավելորդ ջրի հետ հեռացնել վնասակար նյութերը և պաշտպանել երիկամները` քարերի առաջացումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: