Mercedes-Benz-ը ավտոմեքենաների շարք Է թողարկել ի պատիվ «Աստղային պատերազմների»
ОБЩЕСТВО Mercedes-Benz ընկերությունը «Աստղային պատերազմներ» կինոֆրանշիզայի 40-ամյակի կապակցությամբ թողարկել Է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարք: Ինչպես հայտնել Է Luxurylaunches-ը, ավտոմեքենաները ներկայացվելու են միայն ճապոնական շուկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շարքում տեղ կգտնի միայն 120 ավտոմեքենա. դրանք թողարկվելու են երկու գույնով սեւ ու սպիտակ: Ավտոմեքենան հանդերձված Է 1,6-լիտրանոց շարժիչով, որը կարող Է զարգացնել մինչեւ 122 ձիաուժ հզորություն: Մոդելների մոտավոր արժեքը կազմում Է շուրջ 45 հազար դոլար:
Սովորական ավտոմեքենաներից հատուկ շարքը տարբերվում Է թեմատիկ աքսեսուարներով, օրինակ՝ թիկնաթոռների եւ ղեկի կարմիր դարձակարով, «Աստղային պատերազմների» լոգոտիպով փոքր գորգերով:
«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ ֆրանշիզա Է, որը ներառում Է կինոֆիլմեր եւ անիմացիոն սերիալներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



