Louis Vuitton-ը գովազդ Է նկարահանել օսկարակիր դերասանուհու մասնակցությամբ
ОБЩЕСТВОՇվեդ դերասանուհի Ալիսիա Վականդերը մասնակցել Է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Մի քանի լուսանկարներ հրապարակված են Instagram-ում ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դերասանուհին հավաքածուից ներկայացրել Է պայուսակների մի քանի մոդելներ, որոնք ստեղծվել են ամենաբարձր վարձատրվող ժամանակակից նկարիչներից մեկի՝ Ջեֆ Կունսոնի կողմից: Speedy, Keepall եւ Neverfull պայուսակների վրա հատվածներ են վերարտադրված Կունսի աշխատանքների Gazing Ball շարքից, որոնք ստեղծվել են անցյալի մեծ նկարիչների կտավների մոտիվներով:
Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել Է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների եւ ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում Է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս Է կազմում:
Ալիսիա Վականդերը շվեդ պարուհի Է եւ դերասանուհի: Նա «Օսկար» մրցանակի Է արժանացել «Դանիացի աղջիկը» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեներին մարմնավորելու համար:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



