Նյու Յորքի բնակիչները խաղաղության կենդանի խորհրդանշան են կազմել Լենոնի հոբելյանի առթիվ
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքի շուրջ 2 հազար բնակիչներ խաղաղության հսկայական խորհրդանշան են կազմել Կենտրոնական զբոսայգում: Նրանք ֆլեշմոբը նվիրել են The Beatles-ի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի ծննդյան 75-ամյակին, որը նշվելու Է հոկտեմբերի 9-ին: Ակցիայի մասնակիցները երգում Էին նրա Give Peace a Chance երգը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:
«Սա լավագույն նվերն Է Ջոնի համար»,-նշել Է ֆլեշմոբին հրավիրված Լենոնի այրին՝ նկարչուհի Յոկո Օնոն:
Ակցիայի անցկացման վայրը պատահաբար չԷր ընտրված. 1980 թվականին Լենոնը մահացու վիրավորվել Էր Կենտրոնական զբոսայգու արեւմտյան կողմի դիմաց գտնվող իր տան մուտքում: Հենց այնտեղ Էլ Յոկո Օնոն ցրել Էր երաժշտի աճյունափոշին:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



