Սեքսը տեսողության լավացման միջոց
ФОТОՄասնագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեքսից մարդիկ սկսում են ավելի լավ տեսնել: Մասնագետները նման եզրակացության են եկել քաղաքացիների շրջանում կատարած հետազոտության արդյունքում:
Ամուսնական համատեղ կյանք սկսելուց առաջ և հետո զույգերի բժշկական քարտերի վերլուծությունից պարզ է դարձել, որ ամուսնական պարտականությունների կանոնավոր իրականացումն օգնում է զգալիորեն բարելավել տեսողության որակն ու սրությունը:
Մասնագետները նշում են, որ հետազոտության ենթարկված ամուսնացած կանանց 66 %-ի տեսողությունը լավացել է, իսկ 15 %-ի մոտ նույնն է մնացել, ինչ ամուսնությունից առաջ:
Գիտնականները պնդում են, որ կանոնավոր սեքսն օգնում է նաև վատ ժառանգականության դեպքում, երբ մարդ աչքի հիվանդությունների հանդեպ հակում ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: