Տաջիկստանում 10 ոստիկանի աշխատանքից հեռացրել են ավելորդ քաշի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՏաջիստանի ՆԳՆ 10 աշխատակիցների աշխատանքից հեռացրել են ավելորդ քաշի պատճառով, հայտնում է «Ասիա պլյուս»-ը։
Անցած տարի ոստիկանության աշխատակիցների համար հայտարարվել էր ավելորդ քաշի դեմ պայքարի արշավ, այս ժամանակահատվածում 10 ոստիկանի չի հաջողվել ազատվել հավելյալ քաշից, եւ նրանց աշխատանքից հեռացրել են։ Մնացածը շարունակում են նիհարել։
Տաջիկստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ շաբաթական երեք անգամ իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցները վազում են 5 կիլոմետրանոց հեռավորություն, զբաղվում այլ ֆիզիկական մարզումներով։ Տարեսկզբին ՆԳ նախարարը կարգադրել էր կարգի բերել բոլոր ոստիկանների քաշը՝ համապատախանեցնելով այն քաշի ու հասակի միջազգային չափանիշներին։
«Միայն 10 ոստիկան չի կարողացել նիհարել, մնացածը 5-20 կգ նիհարել են ու շարունակում են սպորտով զբաղվել, որպեսզի էլի նիհարեն»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ քաշի ու հասակի նորմատիվների՝ Տաջիկստանի ոստիկաններին չի թույլատրվում 168-170 սմ հասակի դեպքում ունենալ 75 կգ-ն գերազանցող քաշ։ Ովքեր չեն համապատասխանում այս նորմատիվներին՝ աշխատանքից կհեռացվեն



