15 խորիմաստ մեջբերում աննման Օդրի Հեփբերնից
ФОТОBlogNews-ը գրում է.
XX դարի ամենավառ հոլիվուդյան դերասանուհիներից մեկը նաև իր ժամանակի ամենաոճայիններից էր, ում մինչ օրս նմանակում են բազմաթիվ աղջիկներ: Բացի գեղեցիկ և տաղանդավոր լինելուց՝ Հեփբերնը չափազանց իմաստուն կին էր, լավ մայր և հումանիստ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 20 խորիմաստ մեջբերում աննման Օդրի Հեփբերնից:
1. Սիրում եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են ինձ ծիծաղեցնել: Ծիծաղելն այն է, ինչ ես ամենից շատ եմ սիրում: Այն շատ ու շատ հիվանդություններ է բուժում: Հնարավոր է՝ դա մարդկության ամենակարևոր բանն է:
2. Եթե քեզ օգնության ձեռք պետք գա, իմացի՛ր, դու այն ունես։ Դա հենց քո ձեռքն է: Երբ մեծանաս, կհասկանաս, որ ունես երկու ձեռք՝ մեկը՝ քեզ օգնելու համար, մյուսը՝ ուրիշներին:
3. Արցունքներն ավելի շատ բան են նշանակում, քան ժպիտը, քանի որ մենք ժպտում ենք բոլորին անխտիր, իսկ լացում ենք միայն նրանց պատճառով, ում սիրում ենք:
4. Սեքսուալությունն այն է, ինչ թաքնված է յուրաքանչյուր կնոջ ներսում:
5. Հայրս և մայրս ինձ համար գրեթե երբեք ժամանակ չունեին: Ես մտապահել էի, որ ոչ ոքի պետք չեմ և ողջ կյանքս կասկածում էի, որ կարող է այլ կերպ լինել: Շոկոլադն իմ միակ սերն է եղել և ոչ մի անգամ ինձ չի դավաճանել:
6. Հրաշալի են այն շուրթերը, որոնք հաճախակի են բարի խոսքեր արտաբերում, հրաշալի են այն աչքերը, որոնք փորձում են մարդկանց մեջ միայն լավը տեսնել: Սլացիկ մարմին կունենա նա, ով իր ուտելիքը կկիսի քաղցածի հետ: Մազերն էլ մետաքսյա կդառնան, եթե ամեն օր դրանք շոյի երեխան:
7. Ինձ հարկավոր չէ անկողին կանացիությունս ցուցադրելու համար: Ես կարող եմ սեքսուալ լինել պարզապես անձրևի տակ ծառից խնձոր հավաքելով:
8. Ինքնավստահության համար քայլիր այնպես, ասես միայնակ չես:
9. Ապրելն ասես թանգարանով վազել լինի: Եվ միայն հետո եք դուք սկսում իսկապես գիտակցել, թե ինչ եք տեսել, մտածել դրա մասին, գրքերը քրքրել, հիշել, քանի որ դուք ունակ չեք այդ ամենը միանգամից ընկալելու:
10. Կնոջ գեղեցկությունը բազմապատկվում է նրա տարիքի հետ:
11. Եվ հավատում եմ մատնահարդարմանը, վառ, աչքի ընկնող հագուստին, հավատում եմ նրան, որ հանգստի ժամանակ էլ է հարկավոր հարդարել մազերն ու շրթներկ քսել: Ես հավատում եմ վարդագույն գույնին և նրան, որ երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են: Ես հավատում եմ, որ կալորիաներ վառելու լավագույն միջոցը ծիծաղն է: Ես հավատում եմ, որ վաղը նոր օր է լինելու և հավատում եմ հրաշքների:
12. Ես երբեք չեմ ցանկացել բաժանվել, տանել չեն կարողանում այդ բառը: Ես սարսռում եմ, երբ այդ բառն արտաբերում են իմ հասցեին: Իմ իդեալն էր ամուսնանալ մեկ անգամ և ողջ կյանքի համար:
13. Ասում են՝ սերը ամենալավ ներդրումն է. որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում: Բանը դա չէ: Սերը յուրահատուկ տաղանդ է. որքան շատ ես այն տալիս, այնքան շատ է այն քո մեջ ծնվում: Եթե բոլորը դա գիտակցեին կյանքն անհամեմատ հեշտ կլիներ:
14. Կնոջ գեղեցկությունը այն հոգատարության մեջ է, որը նա նվիրում է սիրո հետ և այն կրքի մեջ, որը նա չի թաքցնում:
15. Ողջ կյանք մայրս ինձ ներշնչում էր, որ մարդը պետք է օգտակար լինի հասարակությանը: Նա վստահ էր, որ սեր նվիրելն ավելի կարևոր է, քան այն ստանալը: