Վենեսուելայում սպանվել է ուսանողական շարժման առաջնորդը
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայում մայիսի 4-ին սպանվել է Անսոատեգի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը։
Դատախազության տվյալներով, սպանված Խուան Բաուտիստա Լոպեսը եղել է Խոսե Անտոնիո Անսոատեգիի անվան համալսարանին կից կենտրոնի նախագահը,նա մասնակցում էր ուսանողական ժողովում, երբ նրան մոտեցել է մի մարդ ու մի քանի կրակոց է արձակել։ Դրանից հետո հանցագործը փախուստի է դիմել մոտոցիկլետով։ Եւս երեք մարդ վիրավորում է ստացել։
Վենեսուելայում մայիսի 4-ից սկսած ուսանողների բողոքի ակցիաներ են անցնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ։ Կարակասում ազգային բոլիվարիական գվարդիան արցունքաբեր գազ է կիրառել Վենեսուելայի կենտրոնական համալսարանի ուսանողների դեմ։ Universal պորտալի տվյալներով մի քանի մարդ է վիրավորվել։
Ապրիլի 4-ից Վենեսուելայում ընթանում են զանգվածային փողոցային ակցիաներ։ Վերջին տվյալներով, Մադուրոյի աջակիցների ու հակառակորդների հանրահավաքների ընթացքում արդեն ավելի քան 30 մարդ է զոհվել։



