Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ գնդակահարել են նախարարներից մեկին
ОБЩЕСТВОՍոմալիի հասարակական աշխատանքի նախարար 31-ամյա Աբդուլլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ուժերի կողմից, ծառայողական մեքենայի մեջ: Բանն այն է, որ հատուկ ծառայության աշխատակիցները երկրի նախագահի նստավայրի մոտ կայանված մեքենայի ուղևորին զինված իսլամիստի տեղ են ընդունել: Տեղի ուենցածի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը դադարեցրել է իր այցը Եթովպիա:
Վերլուծաբանների խոսքերով՝ նմանատիպ դեպքերը Սոմալիում հաճախակի են դարձել: Ահաբեկչական վտանգի հետ կապված երկրում բավական լարված իրավիճակ է տիրում և շատ հաճախ անվտանգության ուժերը թվացյալ վտանգը լիկվիդացնելուց հետո են միայն պարզում, թե ով էր զոհը: Այս անգամ դա երկրի նախարարներից մեկն էր․․․


1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



