Տավուշի մարզում ականի վրա պայթած զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նրա ոտքն անդամահատվել է
ОБЩЕСТВОԵրեկ Տավուշի մարզում ականի վրա պայթած Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Սահակյանի վիճակը ծանր կայուն է, սակայն ունի գիտակցություն, առանց ապարատի շնչառություն: Նա այսօր կտեղափոխվի Երևան՝ Մուրացան զինվորական հոսպիտալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Տավուշի հոսպիտալից Վլադիմիր Սեյրանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հետագայում կարող է առաջանալ պայմանագրային զինծառայողի վիրահատության անհրաժեշտություն:
«Նա երեկ վիրահատվել է, անդամահատություն՝ սրունքի ստորին շրջանների երրորդական շրջանից»,-ասաց բժիշկ Սեյրանյանը:
Պայմանագրային զինծառայողն ունի մարմնի մասերի տարբեր վնասվածքներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



