Ուկրաինայի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները հորդորել են ապրիլի 24-ը հայտարարել Հիշատակի օր
ОБЩЕСТВОՈւկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով analitikaua.net-ին:
Ուղերձում, մասնավորապես, ասված Է. «Հավաստելով մեր հանձնառությունը ցեղասպանության կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարում, մենք հորդորում ենք Ձեզ՝ համերաշխություն հայտնել միջազգային հանրությանը եւ ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր»:
Ուկրաինայի հայերի միության Հատուկ կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկանքի համաձայն՝ ավելի վաղ համանման ուղերձներով հանդես են եկել տեղական մի շարք խորհուրդներ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Հայերի ցեղապանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում կազմակերպվել են շուրջ 40 թեմատիկ միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին տասից ավելի խաչքարեր են կանգնեցվել երկրի տարբեր տարածաշրջաններում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



