Ընտրություններում հաղթելու Մակրոնի շանսերը մեկ օրում աճել են մեկ տոկոսային կետով
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու իր շանսերը մեկ օրում ավելացրել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 5-ին:
Հարցման տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ հաղթանակ կտանի ձայների 62 տոկոսով՝ 38 տոկոսի դիմաց: Ինչպես հետեւում Է այս ընկերության հարցումներից, Մակրոնի վարկանիշն աճում Է օրեցօր. մայիսի 2-ին նրա օգտին քվեարկել ցանկացողների թվաքանակը կազմում Էր 60 տոկոս, մայիսի 4-ին՝ 61 տոկոս:
Հարցումը OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից անցկացվել Է Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով:
Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 2-ից մինչեւ 4-ն ընկած ժամանակաշրջանում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



