Ինչպե՞ս իմանալ կյանքի տևողությունը
ФОТОԲրիտանացի գիտնականները տարիներ ի վեր փորձարկումներ են իրականացնում վայրի թռչունների վրա, որի արդյունքում բացահայտել են, որ արյան անալիզի օգնությամբ կարելի է իմանալ ոչ միայն թռչունների, այլ նաև մարդու կայքնի տևողությունը:
Թեստի ընթացքում գիտնականները չափել են քրոմոսոմների վերջին հատվածում գտնվող գերփոքր կառուցվածքների՝ տելոմերների միջին երկարությունը։ Հայտնի է, որ այդ տելոմերները կարճանում են ամեն անգամ, երբ օրգանիզմի բջիջները կիսվում են:
Մասնագետները պարզել են, որ ցանկացած տարիքում տելոմերների երկարությունը կարող է հուշել, թե երբ տվյալ օրգանիզմը կմահանա։ Կարճ տելոմերները կամ դրանց երկարության կտրուկ նվազումը հստակ վկայում է այն մասին, որ թռչունը կսատկի 1 տարվա ընթացքում:
Գիտնականներն այն կարծիքին են, որ տելոմերները մարդկանց դեպքում նույնպես գործում են որպես ներքին ժամացույցներ՝ ավելի հստակ կերպով ցույց տալով մարդու ստույգ կենսաբանական, այլ ոչ թե նրա իրական տարիքը:
Այժմ Մեծ Բրիտանիայում արդեն գործում է 1 ընկերություն, որը ցանկացողներին առաջարկում է 630 դոլար արժողությամբ տելոմերների թեստ անցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: