17 հազվագյուտ գունավոր լուսանկար Երկրորդ համաշխարհային պատերազմից
ФОТОԼեգենդար լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանկն ասել է. «Սևն ու սպիտակը լուսանկարչության գույներն են։ Ինձ համար դրանք ալտերնատիվն են հույսի ու հիասթափության, որոնք հավերժ ուղեկցում են մարդկությանը»։
Դժվար է չհամաձայնել Ռոբերտի հետ, մինչդեռ միևնույն ժամանակ չենք կարող չխոստովանել, որ գունավոր լուսանկարները մի մեծ առավելություն ունեն սև ու սպիտակ լուսանկարների նկատմամբ. դա նրանց անմիջականությունն է։
Գունավոր պատմական լուսանկարները, որոնք շատ քիչ են հանդիպում, մեզ հիշեցնում են, որ դրանցում պատկերված են մեզ նման իրական մարդիկ, այլ ոչ թե լոկ արարածներ անցյալից։ Սև ու սպիտակ լուսանկարներն իրենց մեջ պահում են շունչ ու հոգի, բայց գունավորները՝ թարմություն ու արյուն։
Ահա գունավոր լուսանկարներ Երկրորդ համաշխարհային պատերազմից։
Ամերիկացի զինվորներ, 1940 թվական
Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի երկու բանտարկյալներ, 1945 թվական
Ամերիկացի զինվոր, 1943 թվական
Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարից հենց նոր ազատված զինվորը` մարդկային ոսկորների կույտի մոտ
Ամերիկացի զինվորներն Անգլիայում, 1944 թվականի հունիսի 6
Մարդիկ հավաքվել են Ելիսեյան դաշտերում՝ նշելու Ֆրանսիայի ազատագրումը, 1944 թվականի օգոստոսի 26
Ամերիկացի զինվորները Բուխենվալդի նոր ազատագրված համակենտրոնացման ճամբարում՝ դիակների կույտի մոտ, 1945 թվականի ապրիլի 12-ին
Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը և ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը 1945 թվականի փետրվարին՝ Ղրիմի կոնֆերանսի ժամանակ
Միացյալ Թագավորությունում տեղացիները ռմբակոծությունից հետո կարգի են բերում տարածքը, 1942 թվականի օգոստոսի 9
1944 թվականի մայիսին դերասանուհի Մառլենե Դիտրիխը Իտալիայի ռազմաճակատի մոտ գտնվող հիվանդանոցում
Գերմանիայի Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների դիակները. 1945 թվականի ապրիլ
Կանադացի զինվորները բռնել են նացիստական դրոշը, որը գտել են Ֆրանսիայում
Գերմանական զորքերն անցնում են Փարիզի փողոցներից մեկով
Ամերիկյան զորքերի տանկային անձնակազմը 1942 թվականի հունիսին