Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լրացավ Արցախի ՄԻՊ-ի մեկ տարին. Ի՞նչ խնդիրներ ու բացթողումներ կան ոլորտում

ИНТЕРВЬЮ
Past.am-ը զրուցել է Արցախի Հանրապետությանմարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:
 
-Պարոն Մելիքյան, այսօր լրանում է Ձեր պաշտոնավարման մեկ տարին, ասեք խնդրեմ՝ ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության հարցը: Որո՞նք են այն խնդիրները, որոնք բնորոշ են հենց Արցախին:
 
-Թե ինչ վիճակում են գտնվում Արցախում մարդու իրավունքները, իրականում դժվար է ասել: Ի տարբերություն այլ պետությունների՝ Արցախում մենք չենք ունեցել մարդու իրավունքների խորքային վերլուծություններ: Ես դա համարում եմ լրջագույն խնդիր, որն անհրաժեշտ է լուծել: Իմ տարեկան զեկույցում ես բարձրաձայնել եմ այդ մասին՝ ասելով, որ պետք է ունենանք առաջին հերթին ավելի լավ պատկերացում մարդու իրավունքների վիճակի մասին: Այնուհանդերձ ոչ խորքային, բայց որոշակի հետեւություններ կարող ենք անել՝ մեզ հասցեագրված դիմումների կառուցվածքից ու մեր դիտարկումներից ելնելով:
 
 
Կարող եմ ասել, որ Արցախում մարդու իրավունքների վիճակը առնվազն մակերեսային մակարդակում բավարար է՝ չունենք «վառվող» խնդիրներ:
 
Մեր խնդիրն այն է, որ Արցախում, ի տարբերություն ՀՀ-ի, տարբեր պատճառներով չի ընդունվել և չի գործադրվել Մարդու իրավունքների ռազմավարություն և գործողությունների ծրագիր: Որպես համակարգային խնդիր կառանձնացնեմ մարդու իրավունքների ոլորտում կարողությունների հարցը և հանրային իրազեկման հարցը. թե՛ մեր քաղաքացիական հասարակությունը, և թե՛ մեր պետական ապարատը կարողությունների զարգացման լուրջ կարիք ունեն, որպեսզի պետական ապարատն իր գործառույթները, իսկ քաղաքացիներն էլ իրենց իրավունքները կարողանան ավելի հստակ ու ճիշտ իրացնել:
 
Այս կոնտեքստում չի կարելի շրջանցել Արցախի պետության չճանաչվածության ու Ադրբեջանի քաղաքականության պատճառով առաջացած խնդիրները, որոնք այլ երկրների բնորոշ չեն: Խնդիրները ինչպես ռազմական ոլորտում են, օրինակ բերեմ Ապրիլյան պատերազմը, հրադադարի շարունակական խախտումները, այնպես էլ այդ ոլորտից դուրս են, մասնավորապես սեւ ցուցակավորումը և այլն: Այս ամենը մեր քաղաքացիներին ավելի քիչ հնարավորություն է տալիս իրացնելու իրենց հիմնարար իրավունքները:
 
- Ոլորտում առկա բացերը լրացնելու համար մինչ օրս ի՞նչ քայլերի եք գնացել:
 
- Իմ կողմից բարձրացրած առաջին հարցը լուծելու համար բարձրաձայնել ու ձեւակերպել ենք դա՝ կառավարությանը ներկայացնելով պահանջ, որ մշակվի, ընդունվի ու իրականացվի մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը: Մեր տարեկան զեկույցի հիմնական դրույթներից մեկը հենց դրան էր վերաբերում: Դրա իրացման համար դիմել ենք սփյուռքի կառույցներին ու իրավապաշտպան հանրությանը, ինչպես արդեն նշեցի նաեւ պետական ապարատին: Որպես առաջին քայլ պետք է լինի իրական վիճակի մասին ավելի ադեկվատ պատկերացում ունենալը:
 
- Միջազգային պրակտիկայում ընդունված ձեւաչափ կա ունենալ ոլորտի մարդու իրավունքների պաշտպան, այս պահի դրությամբ բոլոր գործառույթների իրականացումը դրված է Ձեզ վրա, որքանո՞վ է հեշտ աշխատել ներկայիս պայմաններով:
 
 
- Հեշտ ու դժվար երեւույթները հարաբերական են, ամեն դեպքում ինձ համար մեծ պատիվ է Արցախում աշխատելը, այն ունի ինչպես դժվարություններ, այնպես էլ ավելի հեշտ կողմեր: Համեմատում եմ իմ այլ աշխատանքների հետ և կարող եմ ասել, որ այստեղ աշխատանքն առավել արդյունավետ է. գործադրված ջանքերն ավելի տեսանելի արդյունքներ են բերում: Ինչ վերաբերում է տարբեր երկրներում տարբեր գործառույթներ իրականացնող մարդու իրավունքների պաշտպաններին, օրինակ՝ երեխաների իրավունքների, սպառողների իրավունքների, ռազմական, ֆինանսական եւ այլ գծերով օմբուդսմեններին, ապա կարող եմ ասել, որ դա կախված է երկրի կառավարման մոդելից: Մենք բարձրաձայնել ենք այն հարցը, որ ունենք աշխատակազմի մասնագիտացվածության կարիք: Լուծումը այդպես ենք տեսնում։
 
- Քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներն ավելի շատ ո՞ր ոլորտներն են ընդգրկում:
 
- Ստանում ենք բոլոր ոլորտներին վերաբերող դիմումներ՝ սկսած արդար դատաքննությունից մինչեւ անձնական անձեռնամխելիության իրավունք: Եթե փորձում ենք համեմատական անցկացնել, ապա դիմումներն ավելի շատ վերաբերում են սոցիալական ոլորտին։ Դա իր հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախի Հանրապետությունն ավելի մեծ ծավալով է իրականացնում սոցիալական ծրագրեր: Դիմումներ ենք ստանում նաեւ պաշտպանության ոլորտի հետ կապված: Խնդիրները հիմնականում լինում են առողջական խնդիրների հետ, զինծառայության ընթացքում այս կամ այն իրավունքների իրացման եւ այլ հարցերի հետ կապված:
 
- Դուք` որպես ՀՀ Արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, տեսնո՞ւմ եք արցախցի երիտասարդների մեջ այն պոտենցիալը, որի վրա հիմնվելով կարելի է բացել օրինակ` Արդարադատության ակադեմիա կամ փաստաբանական դպրոց:
 
- Վստահ չեմ, որ դրա հնարավորությունն ունենք։ Այս հարցում մենք որդեգրել ենք ավելի ճկուն մոտեցումներ, որոնք, թվում է, դեռևս բավարար են։
 
- Ի՞նչ կասեք վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, երբ քաղաքացուն արգելում էին նկարել Արցախի նախագահականի շենքը:
 
- Տվյալ անձը խնդիրը ձեւակերպել ու մեզ է ներկայացրել դիմումի ձեւով: Խնդիրն ավելի լայն դիտարկելով՝ կարող ենք ասել, որ կա քաղաքացիների իրազեկ ու ակտիվ խումբ, ինչը մեզ ստիպում է էլ ավելի լավ աշխատել: Արցախը գտնվում է ռազմական դրության մեջ, բայց դրա հետ մեկտեղ երբեք պետական մարմինները չպետք է հանիրավի օգտագործեն այս գործոնը մարդու իրավունքների սահմանափակման համար: Բոլոր սահմանափակումները պետք է լինեն մանչելի օրենքներով հստակորեն սահմանված, իրավաչափ նպատակներ հետապնդող և համաչափ։ Մենք խնդիրը կուսումնասիրում ենք այս չափանիշների ներքո։
 
- Խոսենք նրանից, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է սահմանափակել Արցախում մարդկանց ազատ տեղաշարժման իրվունքը, վառ օրինակ է Ա. Լապշինի գործը: Ի՞նչ մեթոդներ է հարկավոր գործի դնել նմանօրինակ դեպքերից մարդկանց պաշտպանելու համար:
 
- Մեր գործառույթն այստեղ պրոֆեսիոնալ մակարդակում խնդրի բարձրաձայնումն է։
 
- Իսկ ի՞նչ կասեք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարած ու այս պահին անազատության մեջ գտնվող ադրբեջանցիների մասին: Արդյո՞ք նրանց բոլոր իրավունքները պաշտպանված են:
 
-Մի քանի այցելությունների ժամանակ ես համոզվել եմ, որ նրանց ու մյուս դատապարտյալների իրավունքները հավասարապես պահպանվում են: Ազգության հիմքով որեւէ տարբերակում մենք չենք դիտարկել։ Ավելին, վերջերս գրադարանը համալրվել է ադրբեջաներեն լեզվով գրքերով: Նրանք ունեն զբոսանքի, տեղեկատվություն փոխանցելու հնարավորություն: Մենք չենք հայտնաբերել նրանց նկատմամբ խտրականության որեւէ դրսևորում։
 
Սոսե Չանդոյան
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show