Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար
СПОРТՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ կմտնեն նաև հայաստանցի երեք ըմբիշ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնության չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և ուժերը կչափի Լիտվան ներկայացնող Վիլիուս Լաուրինայտիսի հետ:
59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գոտեմարտերը կսկսի 1/8 եզրափակիչից` մրցելով ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ, իսկ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի թուրք մարզիկ Աթաքան Յուկսելը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



