Վենետիկում շաուրմայի դեմ պայքար է սկսվել
ОБЩЕСТВОՎենետիկի իշխանություններն արգելել են փողոցային առեւտրով զբաղվողներին շաուրմայի վաճառակետեր բացել քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նոր օրենքը միտված է քաղաքի մշակութային ժառանգությունը պահպանելուն:
«Մենք մտադիր ենք սահմանափակումներ մտցնել` պահպանելու համար Վենետիկի մշակութային ժառանգությունը»,-The Guardian պարբերականի փոխանցմամբ` ասել է Վենետիկի տուրիզմի վարչության պետ Պաոլա Մարը:
Յուրաքանչյուր տարի Վենետիկն ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են Վենետիկի յուրահատկությունն ու ինքնությունը պահպանելու համար:
Ավելի վաղ սննդի վաճառքի սահմանափակումների հետ կապված արգելքներ սահմանվել են Վերոնա եւ Ֆլորենցիա քաղաքներում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



