Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անսպասելի պարտություն կրեց Եվրոպայի առաջնությունում
СПОРТՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը պարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցում էր նորվեգ Ֆելիքս Բալդաուֆի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն ավելի բարձր միավորանոց տեխնիկական հնարք կիրառած Բալդաուֆը կշարունակի պայքարը:
2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կկարողանա շարունակել պայքարը, եթե նորվեգացին հասնի եզրափակիչ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



