«Ես ընդամենը պահանջել եմ կոմունալները վճարել». Ջուսի պատասխանը՝ ամուսնուն
ФОТОBlogNews.am- ը գրում է
Այսօր մամուլի քննարկման թիվ մեկ թեման երգչուհի Ջուսի արդեն նախկին ամուսնու տված հարցազրույցն է: Պարզվում է՝ Ջուսը և ամուսինն ամուսնալուծվել են, և ամուսինը որոշել է դրա մասին բարձրաձայնել: BlogNews.am-ի հետ զրույցում Ջուսը պատասխանում է նրա ասածներին.
«Մենք ամուսնացել ենք հունիսի 28-ին, իսկ հուլիսին հայտարարեցինք դրա մասին: Ինձ համար ծիծաղելի է, որ իր տված հարցազրույցում նա ասում է, որ ես փողը նախընտրեցի, այլ ոչ թե սերը, բայց այդպես նա փորձում է իրեն դրական կողմից ցույց տալ: Անկեղծ ասած՝ ես եմ դիմել դատարան, իսկ նա ասում էր՝ ոչ մի տեղ չեմ գնա, ինչ ուզում ես, արա: Նա ինձ հետ հայհոյանքներով էր խոսում, ես էլ որոշեցի դիմել դատարան: Եթե ես ցանկանայի փողատեր մարդու հետ լինել, ես նրան չէի ընտրի և կարող է՝ անգամ չամուսնանայի էլ: Իսկ եթե վարձեր, կոմունալներ վճարելու պահանջը փողի մեռածություն է, չգիտեմ ինչ ասել: Ես միշտ ասել եմ նրան՝ կոմունալները, վարձերը վճարի, նա էլ ինձ ասում էր՝ մենակ փողն է քեզ հետաքրքրում:
Ինձ համար ծիծաղելի է, որ նա նման հարցազրույց է տվել։ Դա տղամարդու քայլ չէ, դա նորմալ չէ, երբ իր նախկին կնոջ մասին նման վատ բաներ է ասում: Նրա տված հարցազրույցում ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը։ Այդ տեսակ տղամարդուց պետք է վախենալ: Տղամարդը պետք է մինչև վերջ իրեն պահի ինչպես տղամարդ: Մեկնաբանություններում, որոնք իմ էջում կան, բոլորը մեղադրում են նախկին ամուսնուս, և ես անգամ խղճում եմ նրան»:
Երգչուհին համոզված է, որ այդ հարցազրույցով ամուսինը փորձել է իրեն վարկաբեկել. «Բոլորը գիտեն իմ վարքագիծը, բոլորը գիտեն, որ ես ման եկող չեմ, որ փող չեմ ուզում։ Ես պարզապես ուզում էի, որ ամուսինս ինքը հոգ տաներ իմ մասին և հոգար ծախսերը»,- եզրափակում է երգչուհին: