Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքական շաբաթ. երկրում քաղաքական թեժ ամառ է սպասվում

МЕЖДУНАРОДНОЕ

 Խորհրդարանական ընտրություններով մեկնարկած թուրքական ամառը խոստանում է լինել բուռն իրադարձություններով և զարգացումներով լի: Հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները և դրանց հետ կապված հնարավոր հեռանկարներն անցնող շաբաթվա ընթացքում երկրում քննարկվող թիվ մեկ թեման էին: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ օրերի ընթացքում Թուրքիայում տեղի ո ւնեցած իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիս անցան միանգամից երեք հայ թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Գարո Պայլանը, իսկ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից` իրավաբան Սելինա Դողանը:

Թեպետ իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն այս ընտրություններում ևս հաղթանակ տարավ, սակայն նախորդ ընտրությունների համեմատ կուսակցությանը տրված ձայներն ինը տոկոսով պակասեցին, ինչի արդյունքում ԱԶԿ-ն զրկվեց մեջլիսում միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից: Ընտրությունների նման արդյունքները տարբեր կերպ մեկնաբանվեցին կուսակցության ներսում: Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր նախորդ ընտրություններում ունեցած հաղթանակը չունենալու պարագայում հրաժարական տալ, այդուհանդերձ 25-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո նա, ելույթ ունենալով ժողովրդի առաջ, մոռացավ իր խոստումը և հայտարարեց իրենց հաղթանակի մասին: Ի տարբերություն վարչապետի` փոխվարչապետ Բյուլենթ Արընչն ավելի իրատեսական գնահատեց կատարվածը: Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընտրությունների արդյունքները, նա պատասխանեց միայն մեկ բառով` ասելով. «Տխուր եմ»:

Մեջլիս մտած մյուս կուսակցություններն ի սկզբանե բացառեցին ԱԶԿ-ի հետ համագործակցությունը: Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյուքններով առաջին անգամ մեջլիս մտած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության  առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նշեց, որ տարած հաղթանակը լավագույն պատասխանն է իշխող ԱԶԿ-ին, որը հայտարարել էր, որ «քրդական հարց գոյություն չունի»: «Բացառվում է, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմենք: Մենք լավ ընդդիմություն ենք լինելու»,- ա սել էր Դեմիրրթաշը: Հետագայում նա կրկնեց այս մասին հայտարարությունը՝ նշելով, որ ԱԶԿ-ի հետ միևնույն կոալիցիայի կազմում լինելու տարբերակը բացառված է:

Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ևս հայտարարեց, որ դեմ է ԱԶԿ-ի հետ համագործակցությանը: ՀԺԿ խոսնակ Հալուք Քոչը լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է կոալիցիա կազմել ԱԶԿ-ի հետ, ասաց. «Հարգարժան Քըլըչդարօղլուն (խմբ.-ՀԺԿ ղեկավար) արդեն ասել է, որ ԱԶԿ հետ միավորվելու հավանականություն չկա»:

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո մեկնաբանություն արեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից, գյուլենական շարժման հիմնադիր և առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Շարունակելով զերծ մնալ որևէ անուն տալուց, նա, նկատի ունենալով Էրդողանին, նշեց. «Այսօր ազգին զոհ տվողները վաղն իրենք են դառնում ազգի զոհը: Այսօր չարություններ անողները վաղն իրենք են դրանց ենթարկվում: Թող ոչ ոք չկասկածի, որ Ալլահը նրանց տասնապատիկ շատ տառապանքներ կբերի» :

Ստեղծված իրավիճակում համաշխարհային վարկանիշավորող Fitch կազմակերպությունը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո թուրքական տնտեսության համար դժվարին ժամանակներ կանխատեսեց:

Շաբաթվա վերջին կոալիցիա կազմելու շուրջ խոսակցությունները դարձան առավել առարկայական: Թուրքիայի«Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարեց այն երեք նախապայմանները, որոնց իրականացման դեպքում իրենք կհամաձայնեն կոալիցիա կազմել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: որպես կոալիցիայի առաջին նախապայման հայտարարվեց այն, որ նախագահ Էրդողանը պետք է «քաշվի սահմանադրությամբ որոշված սահմանների մեջ» և ապա հովի երկրի մայր օրենքով սահմանված անկողմնակալության սկզբունքը: Բացի այդ, թուրքական ազգայնական կուսակցությունը նշեց, որ համագործակցության դեպքում պետք է վերջ դրվի թուրք-քրդական հաշտեցման գործընթացին, իսկ 2013 թվականի դեկտեմբերից մեծ հնչեղություն ստացած «Մեծ կաշառք» գործին խառնված բոլոր մեղավորների դեմ պետք է հետաքննություն սկսվի:

Շուտով նախապայմանների մասին խոսեցին նաև քեմալականները: Նախապայմաններից կարևորագույնն այն  է, որ Քըլըչդարօղլուն պահանջում է  վարչապետի աթոռը երկու տարով տրամադրել իրեն, ինչպես նաև ՀԺԿ-ին տալ մեջլիսի նախագահությունը: Մյուս պահանջներն են, որ կոալիցիայի մեջ «մեծ կամ փոքր գործընկերներ» չլինեն, նախարարների պորտֆելները բաժանվեն հավասար: Որպես ԱԶԿ-ի հետ համագործակցելու կարևորագույն նախապայման է ներկայացվելու նաև ԺՀԿ-ին արդարադատության, ներքին գործերի և ազգային կթության նախարարի պաշտոնները տալը: Քեմալականները ցանկանում են նաև հետաքննություն սկսել «Մեծ կաշառք»-ի գործում ներգրավված 4 թուրք նախարարների դեմ:

Ընտրություններից հետո ասպարեզում հայտնված նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված հնարավոր կոալիցիոն տարբերակների հետ՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները պետք է քննարկել առանց խուճապի, սթափ վիճակում: Ավելի ուշ նա զանգահարեց ԱԶԿ նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ինչպես նաև Նախագահ Էրդողանին՝ կարծիք հայտնելով, որ մեծ սխալ կլինի, եթե ժողովրդի՝ քվեատուփերից դուրս եկած կամքն անտեսվի և վաղաժամ ընտրություններ անցկացվեն:

Թուրքիան մի փոքր ուշացած, սակայն որոշեց հետ կանչել Բրազիլիայում իր դեսպանին՝ Սենատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևի պատճառով: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների գործադիր և օրենսդիր մարմիններում ընդունված բանաձևերի հետևանքով Անկարա կանչված թուրք դեսպաններն առաջիկայում հետ չեն ուղարկվի: 

Ամփոփեց Արաքս Կասյանը

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян