Մի փորձեք ցավն ու վիշտը խեղդել ալկոհոլի մեջ. ահա, թե ինչու
ФОТОԱմերիկացի գիտնականները բոլոր նրանց համար, ովքեր մինչև այժմ մտածում էին, թե կարող են իրենց վիշտն ու ցավը խեղդել ալկոհոլի մեջ, նոր բացահայտում են կատարել: Նրանք ապացուցել են, որ «դարդը խեղդելն» անիմաստ է, որովհետև ալկոհոլն ընդամենն ավելի է սրում է իրավիճակը:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ որ ալկոհոլի չարաշահումը ոչ միայն չի օգնում մոռանալ տհաճ իրադարձությունները, այլև ստիպում է ևս մեկ անգամ հիշել ու մտածել դրանց մասին: Արդյունքները ցույց են տվել, որ չխմող մարդը ցավն ավելի շուտ կարող է մոռանալ, քան` խմողը:
Փորձերը կատարվել են մկների վրա: Մոտ մեկ ամսվա ընթացքում մկների մի խմբին ալկոհոլ են տվել, մյուսին` ոչ: Այնուհետև բոլոր մկներին ոչ բարձր էլեկտրականությամբ էլեկտրահարել ենև դա ուղեկցվել է որոշակի ձայներով:
Արդյունքում պարզվել է, որ ավելի լուրջ մկներն ավելի շուտ են մոռացել իրենց հետ կատարվածի և վատ հիշողությունների մասին և որոշ ժամանակ անց դադարել են վախենալ այդ ձայներից, իսկ խմածները դեռ երկար ժամանակ այդ ձայներն զուգորդել են ցավի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: