Իգուայինը 24-րդ գոլն է խփել Ա Սերիայում՝ կրկնելով Տրեզեգեի 2002 թվականի նվաճումը
СПОРТ«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղում (1:1), և, այս կերպ, իր 24-րդ գոլն է խփել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում:
Վերջին անգամ «Յուվենտուսի» խաղացողն այսքան անգամ գոլ էր խփել 2001/02 մրցաշրջանում. աչքի էր ընկել ակումբի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն:
Առաջնության մնացած 3 խաղում Իգուայինը կարող է գերազանցել ֆրանսիացու նվաճումը:
Ա Սերիայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով ակումբի ռեկորդակիրը Ֆելիչե Բորելն է: Նա 1933/34 մրցաշրջանի ընթացքում 32 անգամ է վշտացրել մրցակիցներին:
Հիշեցնենք՝ Իգուայինն այս տարի նաև դարձել է «Յուվեի» առաջին խաղացողը 1958 թվականից ի վեր, որը կարողացել է ակումբում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում 20 գոլ խփել:
Բացի դա, Իգուայինն իր 200-րդ գոլն է հեղինակել եվրոպական մրցաշարերում՝ աչքի ընկնելով Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Պեսկարայի» հետ խաղում (2:0):