Աշխարհի «ամենաանպետք» օդանավակայանում առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել
ОБЩЕСТВОՍուրբ Հեղինե կղզու օդանավակայանում կառուցումից ի վեր առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել, գրում է The Times-ը՝ նկատելով, որ լրատվամիջոցներն այդ օդանավակայանն աշխարհում «ամենաանպետքն» են որակել:
Աղբյուրը մանրամասնում է, որ թեև օդանավակայանի կառուցման վրա մոտ 370 մլն դոլար է ծախսվել, սակայն այն 1 տարի շարունակ ոչ մի ինքնաթիռի չի ընդունել կամ ճանապարհել:
Նշվում է, որ օդանավակայանը կառուցված է զառիթափի մոտ, ուստի՝ այնտեղ միշտ ուժեղ քամի է փչում, ինչն էլ, իր հերթին, դժվարացնում է օդանավերի վայրէջքը:
Հայտնի է, որ առաջին անգամ վայրէջք կատարած օդանավը, որում կար 60 ուղևոր, թռչում էր Հարավային Աֆրիկայից:
Տեղի իշխանությունները լիահույս են, որ այս չվերթի ընդունումից հետո օդանավակայանը կսկսի ավելի հաճախ օգտագործվել:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



