Արցախում հակառակորդի կողմից հրացանային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը կոմայից դուրս է եկել
ОБЩЕСТВОԱրցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը կոմայից դուրս է եկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից:
«Թաթուլ Հարությունյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակն առայժմ ծանր է»,- հայտնեցին հոսպիտալից:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



