Կասեմիրո. Մենք չենք հետևում Բարսելոնայի գործողություններին, ամեն ինչ մեզնից է կախված
СПОРТՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոն խոսել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Գրանադայի» (4:0) հանդեպ տարած հաղթանակի մասին:
«Հեշտ հանդիպումներ այլևս չեն մնացել: «Գրանադայի» հետ խաղն անչափ բուռն սկսեցինք: Մենք չենք հետևում «Բարսելոնայի» գործողություններին: Կարևորն այն է, թե ինչ ենք անում մենք: Հիմա ամեն ինչ մեզնից է կախված:
Հասկանում ենք, որ եթե հաղթենք մնացած խաղերում, ապա կդառնանք Իսպանիայի չեմպիոն: Մեր հույսը մենք ենք, դա է հաջողության հասնելու լավագույն միջոցը»,- Կասեմիրոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» 84 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակում 1-ին հորիզոնականը զբաղեցրած կատալոնական «Բարսելոնային»: «Սերուցքայինները» 1 խաղ պակաս են անցկացրել:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
5
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян



