Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Թոմաս դե Վաալ. «Թրամփի վարչակազմը պատրաստ չէ ԼՂ հակամարտության նոր լարվածության»

ПОЛИТИКА

«Թրամփի վարչակազմը դեռ չի ձևակերպել իր քաղաքականությունը շատ ոլորտներում, այդ թվում` Հարավային Կովկասի առնչությամբ: Վարչակազմի առանցքային շատ պաշտոններ դեռևս թափուր են, հատկապես Պետքարտուղարությունում (շուրջ 200 պաշտոն.– խմբ.): Ուստի կասկածում եմ, որ Թրամփի վարչակազմը մեծ ջանքեր կգործադրի լուծելու այնպիսի «սառեցված հակամարտություն», ինչպիսին է Լեռնային Ղարաբաղինը, քանի որ ԱՄՆ–ի ազդեցությունը սահմանափակ է, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի միջև քաղաքական կարգավորումը` անհնարին»,– այս մասին ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է Հարրի Սեյմորը, ով եղել է Բարակ Օբամայի խորհրդականը, ավելի վաղ` Բիլ Քլինթոնի հատուկ օգնականը: «Վաշինգտոնի համար հիմնական տարածաշրջանները, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետաքրքրությունների տեսանկյունից, Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Ասիան են: Հարավային Կովկասը համեմատաբար քիչ կարևորություն ունի` այնտեղ Վաշինգտոնի ազդեցությունը շատ ավելի քիչ է»,– ընդգծել է նախկին պաշտոնյան:

Նրա հետ համակարծիք է նաև բրիտանացի լրագրող, ԼՂ մասին «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը: «Կարելի է ասել, որ Թրամփի վարչակազմն ընդհանարպես չունի արտաքին քաղաքականություն: Աշխարհի շատ ռեգիոններում, ներառյալ Կովկասը, տեսնում ենք Օբամայի վարչակազմի քաղաքականության շարունակությունը, բայց պակաս վստահությամբ և պակաս պատրաստությամբ ճգնաժամի, որը կարող է տեղի ունենալ, օրինակ, ղարաբաղյան հակամարտության նոր լարվածության բռնկման դեպքում»,– նշել է Վաալը:

Դե Վաալն անդրադարձել է նաև ՀՀ առաջին նախագահ Տեր–Պետրոսյանի` ԼՂ հակամարտության լուծմանն առնչվող մի քանի թեզերի: Մեկնաբանելով Տեր–Պետրոսյանի այն տեսակետը, որ Հայաստանի համար Արցախի հարցի լուծումը թիվ մեկ խնդիրն է և դրանից է կախված երկրի հետագա զարգացումը, դե Վաալն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության հաջող և խաղաղ կարգավորումը կարող է փոխել ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը: Դա երկրներին թույլ կտա նայել տարածաշրջանի սահմաններից դուրս, կենտրոնանալ համաշխարհային առավել խոշոր մարտահրավերների և պետությունների խաղաղ զարգացման վրա: Հայաստանի համար դա նշանակում է հարևանների հետ կապի համակարգերի բացում, ինչը հիմա անհնարին է չորս հարևաններից երկուսի հետ փակ սահմաններ ունենալու պատճառով: Իսկ Ադրբեջանի համար դա նշանակում է ուղիղ կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ և կենտրոնացում ավելի կարևոր հարցերի վրա, քան Հայաստանի հետ հակամարտությունն է»:

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանի այն տեսակետին, որ եթե չկատարենք Մադրիդյան սկզբունքները, չվերադարձնենք տարածքները, ապա մի օր դա մեզ կպարտադրեն, բրիտանացի փորձագետը համարում է, որ «կան հիմքային փոխզիջումներ, որոնց երկու կողմն էլ պետք է գնա»: «Ադրբեջանի համար դա նշանակում է ինքնավարություն տրամադրել Ղարաբաղի հայերին, այսինքն՝ նրանք ուղղակիորեն չեն ենթարկվելու Բաքվին, և յուրատեսակ միջանցք են ներկայացնելու դեպի Հայաստան Լաչինի միջոցով: Իսկ հայկական կողմի համար դա նշանակում է, նախ՝ ԼՂ շուրջ գտնվող հինգ շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի և Զանգելանի, ապա նաև Քելբաջարի և Լաչինի վերադարձ, բայց Լաչինի կարգավիճակի մասին առանձին քննարկումով»:

Ըստ Վաալի` այս ամենը պետք է կյանքի կոչվի հետևողական կարգով, երբ կողմերից յուրաքանչյուրն ստանում է որևէ դրական լուծում, իսկ կողմերի ղեկավարներն իրենց հասարակություններին են ներկայացնում գործարքը: «Բայց փոխզիջումները հնարավոր են միայն փոխվստահության և անվտանգության զգացումի մթնոլորտում, ինչը ներկայում լիովին բացակայում է»,– ասել է բրիտանացի փորձագետը:

Արփի Սահակյան

Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»