Գաբի. Եթե Բարսելոնան կարողացավ քամբեք կատարել, ապա մենք էլ կարող ենք
СПОРТ«Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբին կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ անցկացնելիք պատասխան խաղից ունեցած սպասելիքներով:
Առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է, իսկ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 10-ին.
«Ունիկալ խաղ կլինի: Մեր երկրպագուները գիտեն, թե ինչպես ճիշտ մթնոլորտ ստեղծել և աջակցել թիմին:
Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի հաղթանակի հասնենք: Վստահ եմ, որ մենք կարող ենք «քամբեք» կատարել: Եթե «Բարսելոնան» դա արեց, ուրեմն մենք էլ կարող ենք»,- Գաբիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, բայց պատասխան խաղում 6:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



