Թուրքիայում ընկել է «Ազատ անկում» ատրակցիոնը, որի մեջ այդ պահին եղել է 17 մարդ
ОБЩЕСТВОԹուրքական Կոնյա քաղաքի զվարճանքների այգում «Ազատ անկում» ատրակցիոնի վրա ընկել է մարդկանցով գոնդոլան, հայտնում է ntv.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Լուրջ վնասվածքներ է ստացել մոտ 10 մարդ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Նշվում է, որ պոկվել են պարանները, որոնք պետք է պահեն գոնդոլան: Գոնդոլայի մեջ դեպքի ժամանակ եղել է 17 մարդ:
Մեխանիզմը բարձրացրել է մարդկանց 25 մետրով և գրեթե իջեցրել ներքև, սակայն երկու մետր բարձրության վրա պոկվել է պարանը, ինչի հետևանքով գոնդոլան ընկել է ներքև և հարվածել մետաղական հարթակին:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, պարզվում են դեպքի հանգամանքները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



