Հավիտյան պատրաստ եմ հայացքս այս կողմ սևեռել. Նաիրա Մովսիսյանը` ընտրյալ ունենալու մասին (Photo)
ЛАЙФAsekose.am-ը գրում է.
«Հավիտյան պատրաստ եմ հայացքս այս կողմ սևեռել»… Ահա այսպես է մակագրել դերասանուհի Նաիրա Մովսիսիսյանն իր ծննդյան տարեդարձի լուսանկարներից մեկը, որում երևում է մի տղամարդու ձեռք: Արդյո՞ք սա նշանակում է, որ Նաիրայի անձնական կյանքում փոփոխություն կա, արդյո՞ք դերասանուհու սիրտը զբաղված է. այս հարցերի պատասխանը ստանալու համար Asekose.am-ը կապ հաստատեց Նաիրայի հետ, սակայն դերասանուհին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց.
«Ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս այս թեմայի վերաբերյալ: Այդ պահին կողքիս, միգուցե, երեխաս լիներ, այդ տղամարդը մեղավոր չէ, որ այդ պահին կողքիս էր»,- ասաց Նաիրան:
Նշենք, որ վերջերս դերասանուհին հայտարարել էր, որ այլևս երբեք չի խոսելու անձնական կյանքի մասին:
Մեր այն հարցին` արդյո՞ք այդ լուսանկարը հրապարակելով` դերասանուհին մտավախություն չուներ, որ դա հերթական անգամ խոսակցությունների առիթ կդառնա, ինչից դերասանուհին, կարծես թե, խուսափում է վերջին շրջանում, Նաիրան նշեց.
«Ես այլևս անձանակն հարցերին չեմ պատասխանելու »:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



