Նիգերիայում «Բոկո Հարամի» առևանգած 200 աղջիկներից 82-ն ազատ են արձակվել
ОБЩЕСТВОՆիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգի Չիբոկ շրջանից 2014-ին «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 200 աղջիկներից 82-ն ազատ են արձակվել:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, վերջիններս կիրակի ժամանել են մայրաքաղաք Աբուջա` հանդիպելու երկրի նախագահ Մուհամադու Բուհարիի հետ: Աղջիկներին ազատագրել հաջողվել է պատանդների փոխանակման գործարքի արդյունքում:
Նախագահի խոսնակի հաղորդմամբ` աղջիկներին նախագահի վարչակազմի ղեկավարը դիմավորել է մայրաքաղաքի օդանավակայանում:
Աղբյուրի տվյալներով` աղջիկներից մեկի հետ մոտ երկու տարեկան երեխա է եղել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



