Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը Փաշազադեին մեղադրել է «անհավատ» Պուտինի նկատմամբ լոյալ լինելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕՂուրանն արգելում է ոչ մուսուլմանի հետ բարեկամությունը, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեն խոսում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ունեցած վստահության եւ հավատարմության մասին:
Moderator.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն:
Նրա խոսքով` Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեի նման պահվածքը ցույց է տալիս, որ երկրում կրոնական լուսավորչության համար պատասխանատու անձինք չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները:
«Պատկերացնո՞ւմ եք, Ալլահին հավատարմության երդում տված մարդիկ խոսում են Պուտինին վստահելու մասին` այն դեպքում, երբ Ղուրանն արգելում է ոչ մուսուլմանի հետ բարեկամությունը:
Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Ալլահից,Ալլահի նկատմամբ հավատարմությունից, իսլամի պահանջներից, էությունից եւ կարեւորությունից խոսելու, այդ ուղղությամբ քարոզչություն կատարելու համար նշանակված մարդիկ այս ոլորտում անհրաժեշտ աշխատանք չեն կատարում: Նման վիճակում անիմաստ է սպասել, որ ադրբեջանական հասարակությունում կարմատանա իսլամի ոգին»,- համոզմունք է հայտնել Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը:
Wikileaks կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ալլահշուքյուր Փաշազադեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գնդապետ է եւ հեղինակություն չունի Ադրբեջանի մուսուլմանների մեջ:
Ալլահշուքյուր Փաշազադեն ցմահ շեյխ ուլ իսլամ է ընտրվել 2003 թվականին` Կովկասի մահմեդականների 11-րդ համագումարում:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



