«Լեոն» և «Չարբախը» կվիճարկեն ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կոչումը եզրափակչում
СПОРТՄայիսի 7-ին կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը ՎՊՀ-ի և «Չարբախի» միջև:
«Չարբախի» խաղացողները հաղթել են 7:3 հաշվով և դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով, եզրափակչում կմրցեն առաջնության արդյունքներով առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած «Լեոն» և «Չարբախը»։
Հիշեցնենք՝ «Լեոն» ֆուտզալի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում հաղթահարել էր «Գյումրիի» արգելքը:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լեոն» հաղթել էր 15:0 հաշվով, իսկ պատասխան խաղում 14:3 հաշվով էր առավելության հասել մրցակցի նկատմամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



