Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


10 խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել սերը

ЛАЙФ

Անգամ ոչ մեծ ջանքերը նպաստում են հարաբերությունների լավացմանը, այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք դառնալ կամ մնալ երջանիկ զույգ, ապա փորձեք իրագործել ներկայացվող մի քանի պարզ խորհուրդները։ Հարաբերությունների մեջ շատ հանգամանքներ կան, որոնք կարելի է լավացնել։

1. Պատրաստեք նվեր` ծանր օրվա համար

Պարտադիր չէ, որ դա լինի թանկարժեք իր կամ, ընդհանրապես, իր լինի։ Սակայն, եթե զգում եք, որ ձեր զուգընկերը ծանր օրեր է ապրում, փորձեք նրան օգնել։ Դա կարող է լինել նրա սիրելի ուտելիքը, մերսում կամ իր, որը միանգամից նրա դեմքին ժպիտ կառաջացնի։ Կարևորը՝ նախօրոք մտածեք, թե ինչը կօգնի ձեր սիրելիին հաղթահարելու ծանր օրը։

600x580

2. Մոռացեք «Չէ՞ որ ես ասում էի» արտահայտությունը

Լավ հարաբերությունների գաղտնիքը խելացի հաղթելու ունակությունն է։ Հիշեցումները, որ դուք ճիշտ էիք, չպետք է դառնան ձեր կյանքի հաճախակի ուղեկիցը։ Եթե սխալվում եք, մի վախեցեք այն խոստովանելուց։ Իսկ եթե ճիշտը դուք եք եղել, այն մի ուռճացրեք։ «Չէ՞ որ ես ասում էի» կամ համանման արտահայտությունները միայն ավելորդ լարվածություն են ստեղծում և վիճաբանության հանգեցնում։

3. Կիսվեք ֆիզիկական փորձով

Դա կարող է լինել ադրենալինի ներհոսք՝ կարուսելից հետո կամ էնդորֆինինների արտանետում՝ համատեղ վարժությունների ժամանակ․ բոլոր դեպքերում՝ նման պահերն, իրոք, մերձեցնում են մարդկանց։ Հարկ չկա ամեն օր միասին մարզասրահ այցելելու, սակայն, այդուհանդերձ, նպատակահարմար է ձեր ազատ ժամանակ համատեղ ֆիզիկական պարապմունքներ անցկացնել։

4. Սովորեք հաղթահարել վրդովմունքը

Վեճի համար հարկավոր են երկուսը, այդ իսկ պատճառով, լավ հարաբերությունների համար պետք է սովորել ճիշտ ժամանակին կանգ առնել։ Այդ դեպքում էապես նվազում է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու հավանականությունը։ Պարզապես թևանցուկ զբոսնելով քննարկեք բոլոր կուտակված հարցերը։ Դա հակամարտությունները լուծելու շատ ավելի գերադասելի եղանակ է, քան սենյակի տարբեր անկյուններից լսվող ճիչերը։

5. Խելամտորեն բաժանեք պարտականությունները

Մոռացեք ավանդական դերերի մասին, երբ խոսքը գնում է կենցաղային սարդոստայնի մասին։ Պարզապես հաճախ միմյանց հետ քննարկեք, թե ինչն եք դուք սիրում, իսկ ինչը՝ ոչ։ Ձեր համաձայնությունը ստանձնել այն պարտականությունները, որոնք զուգընկերն ատում է, երկուստեք օգուտ կբերի․ չէ՞ որ նա երախտապարտ կլինի ձեզ։ Այն գործերի առնչությամբ, որոնք երկուսիդ համար էլ անտանելի են, նպատակահարմար է փոխզիջման գնալ, սակայն մի վիճեք, երբ գործը հասնի հերթականուրյան որոշմանը։

600x580

6. Երբեք մանրուքների համար մի վիճեք

Երբեմն դժվար է լինում պահպանել ինքնատիրապետումը և սկսում եք վիճել՝ սեփական կարծիքը պաշտպանելու համար։ Խորհուրդներից մեկը ձեզ կոչ է անում վերլուծել, թե ի՞նչն է, իրականում, կարևոր, ինչը՝ ոչ։ Եթե դուք չեք հանգի լրջագույն բացասական իրավիճակի նրա հետևայնքով, որ ձեր զուգընկերը ինչ-որ բան անի ըստ իր հայեցողության, ապա իմաստ չկա այն փոխելու վրա ջանքեր գործադրելու։

7. Չմոռանաք հաճոյախոսության մասին

Բոլորն էլ սիրում են հաճոյախոսություններ, սակայն առանձնապես հաճելի է գովասանք լսել քեզ հարազատ մարդուց։ Դուք կարող եք տեսնել ձեր զուգընկերոջ լավագույն կողմերը, ուստի մի մոռացեք հաճոյախոսություններ անել, երբ նա դրսևուրում է դրանք։ Դա դրական ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա և չի թողնի, որ զգացնունքների կայծը մարի։

8. Ասեք «շնորհակալություն»

Երախտիքի դրսևորումը, երբ զուգընկերը ձեզ համար ինչ-որ բան է անում, կարող է հարաբերությունների համար իսկական փրկություն դառնալ։ Շնորհակալ կարելի է լինել ոչ միայն լրջագույն քայլերի համար։ Հարկավոր է ամեն օր լինել այդպիսի տրամադրվածությամբ․ չէ՞ որ այդպիսով դուք ձեր տղամարդուն ցույց կտաք, թե որքան եք գնահատում նրան։

600x580

9. Ուղղորդեք, ոչ թե դրդեք

Առողջ հարաբերությունների պարագայում զուգընկերները խրախուսում են միմյանց սովորելու նոր բաներ կամ, պարզապես, ավելի լավը դառնալ։ Սակայն դա միշտ շատ զգուշորեն արեք՝ զուգընկերոջը չդրդելով ինչ-որ բանի, որն ինքը, իրականում, չի ցանկանում։

10. Պահպանեք միմյանց նկատմամբ հետաքրքրվածությունը

Հեշտ է հանգել եզրակացության, որ դուք ամեն ինչ գիտեք ձեր զուգընկերոջ մասին, հատկապես, եթե միասին երկար ժամանակ եք։ Սակայն հարաբերությունների լավացման համար բաց եղեք նրա մտքերի և տեսակետների նկատմամբ։ Փոխանակ ենթադրեք, թե նա ինչ կանի, խոսեք այդ մասին նրա հետ և կարող եք ձեր զուգընկերոջ մասին իմանալ շատուշատ նոր բաներ։

LADYNEWS.am

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян