Մակրոնը վստահ Է, որ իր հաղթանակով նոր Էջ Է բացվում Ֆրանսիայի պատմության մեջ
МЕЖДУНАРОДНОЕ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ Է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, շնորհակալություն Է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին: «Նախագահ ընտրվելը մեծ պատասխանատվություն Է դնում ինձ վրա»,- ասել Է Մակրոնը՝ ելույթ ունենալով քվեարկության արդյունքների հրապարակումից հետո: Նա նշել Է, որ «մտադիր Է հաշվի առնել այդ թվում Մարին Լը Պենի («Ազգային ճակատի» առաջնորդի) ընտրողների սպասելիքները: «Ես կպաշտպանեմ ամբողջ Ֆրանսիայի շահերը»,- խոստացել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ձեզ կպաշտպանեմ ահաբեկչական սպառնալիքից, կլուծեմ տնտեսության, ժողովրդավարության եւ անվտանգության ամրապնդման խնդիրները»,- ասել Է Մակրոնը՝ դիմելով կողմնակիցներին: Մակրոնը նշել Է, որ «նոր Էջ Է բացվում Ֆրանսիայի պատմության մեջ»: «Ես ցանկանում եմ, որ դա լինի նոր հույսերի եւ վստահության Էջ»,- հայտարարել Է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան «կառաջնորդվի խաղաղության սկզբունքներով»:
Մակրոնը հայտարարել Է, որ Ֆրանսիան կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը թե երկրի ներսում, թե արտասահմանում: «Ես ձեզ ասում եմ, որ Ֆրանսիան կլինի ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում ինչպես իր հողում, այնպես Էլ միջազգային մակարդակի գործողություններում»,- Փարիզում ասել Է նա՝ դիմելով իր կողմնակիցներին:
Մակրոնը խոստացել Է ամրապնդել Եվրամիությունը եւ հաստատուն դարձնել կապերը Եվրամիության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



