Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ ես էլ հետ նայեմ, գուցե ինձ էլ թվա, թե հիասթափված եմ եղել, բայց, անկեղծ, հիմա այդպես չեմ կարծում. Արաքսյա Մելիքյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ը այսօր զրուցել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է «Կյանքի կարուսել» եւ այլ նախագծերից:

Արաքսյա, կարծես հեռուստատեսային լռությունը բավականին երկարում է, հետաքրքիրէ՝ ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:

- Լռությանս պատճառը մեկն է՝ դեռ ինձ հարմար առաջարկ չեմ ստացել:

Գիտեմ, որ թատրոնի դերասանների համար թատրոնը համարվում է մշտականաշխատատեղի, Ձեր մշտական աշխատատեղիում ի՞նչ նախագծեր կան առաջիկայում:

- Այո, չեք սխալվում, ինձ համար եւս ամենասիրեի աշխատանքը թատրոնի աշխատանքն է, ես ինձ կատարյալ եմ զգում մեր թատրոնի բեմում: Այս պահին մեր թատրոնում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, բայց մենք շարունակում ենք ներկայացումներով հանդես գալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Բացի այդ, մեր խմբով հյուրախաղերով շրջում ենք Հայաստանի շրջաններով: Եւ ամենակարեւորը՝ այս մեկ տարվա ընթացքում պատրաստում ենք միանգամից չորս ներկայացում: Առայժմ երկու հաստատված բեմադրություններում ներգրավված եմ գլխավոր դերերով, կան նաեւ այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ուզում լուսաբանել: Մի խոսքով, թատրոնում այս պահին հաճելիորեն զբաղված եմ:

Արաքսյա, Ձեր հարցազրույցներին հետեւելով տպավորություն է ստեղծվում, թեհիասթափված եք, ի՞նչն է դրա պատճառը դարձել:

- Երբ ես էլ հետ նայեմ, գուցե ինձ էլ թվա, թե հիասթափված եմ եղել, բայց, անկեղծ, հիմա այդպես չեմ կարծում: Ցանկացած մարդ էլ ունենում է անկումներ եւ հիասթափություններ, գուցե դրա պատճառն այն էր, որ արդյունքները քաղելու ժամանակը ավելի արագ էի պատկերացնում ու ի վերջո, ախր շատ բան է փոխվել: Այն կրթությունը, դաստիարակությունը եւ իդեալները, որ ես ստացել եմ, չէին համապատասխանում իրականությանը: Այնպես չէ, որ շատ բան է իմ մեջ փոխվել, ոչ, պարզապես ավելի իրատես եմ դարձել:

Մի անգամ նշել եք, որ ստեղծագործող մարդկանց համար գուցե շատ ավելի մեծհեռանակարներ կան դրսում. քանի որ ամուսիններով դերասաններ եք, գուցեմտադրություն ունե՞ք դրսում փորձելու Ձեր տաղանդը:

- Նման մտադրություն եւ խոսակցություն միշտ էլ ծնվում է մեր մեջ, բայց դա ինձ համար վերջին տարբերակն է: Ի վերջո, մենք մեզ այստեղ անտեսված ու վատ չենք զգում, մեզ միշտ գնահատել է եւ գործատուն, եւ այն ռեժիսորը, ում հետ աշխատել ենք, ու ամենակարեւորը՝ մեզ միշտ գնահատել են մարդիկ՝ հասարակությունը:

Գիտեմ նաեւ, որ միշտ չէ, որ գոհ եք հեռուստատեսությունների կողմից հրամցվածայսօրվա սցենարներից, որտե՞ղ եք տեսնում դրա մեղավորությունը:

- Ամեն ինչին ժամանակ է հարկավոր, դեռ կծնվեն փայլուն սցենարներ, ես համոզված եմ:

Արաքսյա, այսօր շատերն են այսպես ասած դժգոհում մեր հեռուստատեսային եւֆիլմային իրականությունից, ի վերջո ըստ Ձեզ այդ հարցը ինչպե՞ս կարելի է շտկել ու ո՞ւմկողմից, որպեսզի դժգոհելու առիթը քիչ լինի:

- Հեռուստատեսայինի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ֆիլմեր նկարահանվում են եւ շատ լավ սյուժեներով. այս դաշտում դրական ու նկատելի փոփոխություններ կան:

Այսօր կարծես ավելի շատացել են սիթքոմները, հետաքրքիր է՝ առաջարկի դեպքումկհամաձայնե՞ք հումորային կերպարներ կերտել, Ձեզ տեսնո՞ւմ եք այդ ժանրում:

- Եթե դերասան ես, եթե թատրոնում ամեն տեսակ դեր էլ խաղում ես, ինչո՞ւ պիտի լավ առաջարկի դեպքում հրաժարվեմ:

Մի անգամ նշել եք, որ դերասաններից շատերը ֆինանսական խնդիրենր ունենալուպատճառով համաձայնվում են խաղալ չնչին գումարով, նաեւ նշել եք, որ չեք մեղադրումայդ դերասաններրին, բայց դուք նման առաջարկներից հրաժարվում եք, հետաքրքիր է՝դուք բարձր վարձատրվող դերասանո՞ւհի եք:

- Ես միշտ վարձատրվել եմ իմ կատարած աշխատանքին համապատասխան:

Արաքսյա ունեք երկու երեխաներ, կցանկանա՞ք, որ նրանք ընտրեն ծնողների ուղին:

- Տղաս ակտիվ ներգրավված է թատրոնի ներկայացումներում, գնում է հյուրախաղերի, բայց միեւնույն ժամանակ ակտիվորեն զբաղվում է ֆուտբոլով եւ ժամանակ առ ժամանակ էլ իր սիրելի պարով: Ես մեծ-մեծ չեմ խոսի ու ոչ մի հարցում չեմ ասի «երբեք», ինչ իրենց հարմար կլինի ու ինչ կցանկանան, ես միշտ էլ կաջակցեմ:

Բացի դերասանի մասնագիտությունից Ձեզ ո՞ր ոլորտում կարող եք տեսնել, այլ կերպասած, կրկին ընտրության դեպքում կընտրեի՞ք դերասանի մասանգիտությունը:

- Ընտրության դեպքում ես կրկին կընտրեի դերասանի մասնագիտությունը, ուղղակի ուրիշ բան է, որ մի քանի բան ել կա, որ սիրում եմ, արել եմ ու կանեմ, դա հեռուստահաղորդավարի եւ կրկնօրինակման գործն է:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян