Մելանշոնն իր կողմնակիցներին դիմադրության կոչ Է արել խորհրդարանական ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕ«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն Էր զբաղեցրել նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլից հետո մայիսի 7-ի երեկոյան հանդես Է եկել հայտարարությամբ, որում ողջունել Է Մարին լե Պենի պարտությունը՝ նշելով, որ «երկիրը համատարած մերժել Է ծայրահեղ աջերին»: Նրա խոսքով՝ քաղաքավարությունը եւ ժողովրդավարական ավանդույթը հարկադրում են ընդունելու Մակրոնի հաղթանակը եւ շնորհավորելու նրան:
«Նոր միապետ-նախագահի ծրագիրը հայտնի Է: Դա պատերազմն Է երկրի սոցիալական նվաճումների դեմ եւ բնապահպանական անպատասխանատվությունը»,- շարունակել Է Ժան Լյուկ Մելանշոնը:
Ընդսմին նա կարծում Է, որ դրությունն անելանելի չԷ: «Խորհրդարանական ընտրությունները պետք Է ցույց տան, որ բողոքի քվեարկությունից եւ ահի քվեարկությունից հետո եկել Է դրական ընտրության, համատեղ ապագայի ընտրության պահը»,- ասել Է նախագահի նախկին թեկնածուն:
Նա այն 7 միլիոն մարդկանց, ովքեր պաշտպանել են իր նախագահական ծրագիրը, կոչ Է արել «մոբիլիզացվելու եւ միավորվելու, անկախ այն բանից՝ իրենք քվեարկել են պարոն Մակրոնի օգտին, թե՝ ոչ»:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 11-ին եւ 18-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



