Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլին ամենաքիչը մասնակցել են երիտասարդներն ու բանվորները
МЕЖДУНАРОДНОЕԵրիտասարդությունը, բանվորները, գործազուրկները եւ ամենաքիչ ապահովվածները դարձել են ամենապասիվ ֆրանսիացի ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ինչի մասին հայտնել Է France Info ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կատարված հետազոտության տվյալներով՝18-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդների թվում ընտրություններին չմասնակցածները կազմել Է 34 տոկոս, 25-ից մինչեւ 34 տարեկանի թվում՝ 40 տոկոս: Իր հերթին 60 – 69 տարեկան ֆրանսիացիների թվում ընտրություններին չմասնակցածները կազմել են ընդամենը 19 տոկոս, իսկ 70-ից բարձր տարիքային կատեգորիայում՝ 18 տոկոս:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ երկրորդ փուլում բանվորներն ու գործազուրկներն ավելի մեծ չափով են անտեսել քվեարկությունը, քան կադրային աշխատակիցները եւ թոշակառուները: Այսպես, գործազուրկների 35 տոկոսը, բանվորների 32 տոկոսը, գործատուների 30 տոկոսը, կադրային աշխատակիցների 24 տոկոսը եւ թոշակառուների 17 տոկոսը քվեարկության օրը չեն ներկայացել ընտրատեղամասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



