«Այս տարի ամեն ինչ Էվայի ցանկությամբ ենք կազմակերպել». Մանո Գրիգորյանը՝ դստեր 7-ամյակի մասին
ФОТОBlognews.am-ը գրում է
Երեկ դերասաններ և հաղորդավարներ Սարգիս և Մանո Գրիգորյանների ավագ դստեր, էվայի ծննդյան օրն էր: Դստեր 7-ամյակի տոնակատարության մասին BlogNews.am-ը զրուցել է Մանոյի հետ, ով միջոցառման մանրամասներից բացի, մեզ է տրամադրել նաև օրվա լուսանկարներից մի քանիսը.
«Այս տարի ամեն ինչ Էվայի ցանկությամբ ենք կազմակերպել: Աղջիկս արդեն յոթ տարեկան դպրոցական է և ուզում էր, որ անպայման դասարանցիների և քույրերի հետ նշի իր տարեդարձը: Այդպես էլ հրանանգները ընդունեցինք))»,-ասում է Մանոն ու առանձնահատուկ հիացմունքով խոսում Էվայի համադասարանցիների մասին,-«Հրաշալի դասարան է, մեր բախտն իրոք բերել է: Շատ կազմակերպված, շնորքով բալիկներ են: Մեկ շաբաթ առաջ տարեվերջյան միջոցառում են ունեցել, որի շնորհիվ է՛լ ավելի են մտերմացել իրար հետ: Ես էլ միջոցառման բոլոր պարային բեմադրություններն էի արել, ու բնականաբար երեկ այդ բոլոր պարային համարները տեղափոխվեցին նաև Էվայի ծնունդ»:
Էվայի տարեդարձը Մանոն և Սարգիսը կազմակերպել են մայրաքաղաքի մանկական ժամանցի կոնտորններից մեկում: Խաղերն ու միջոցառման ընթացքը Մանոն նախապես էր քննարկել մու որոշել խաղավարի հետ, քենդի-բարն էլ ձևավորել էինք Tiffany&Co ոճի մեջ՝ փետուրներով, աղջկական երանգներով: Մանոն նշեց, որ իրենց ընտանիքում տոնական են և՛ մայիսի 7-ը, և՛ մայիսի 8-ը, քանի որ այսօր էլ Սարգսի ավագ դստեր՝ Նարեի ծննդյան օրն է: «Քանի որ երեկվա միջոցառումը կազմակերպել էինք սրճարանում, Նարեի ցանկությամբ՝ այսօր քույրերի հետ ձիարշավարան են գնալու»:
Շարունակությունը՝ այստեղ