Մոնրեալում արտակարգ դրություն Է սահմանվել հեղեղումների պատճառով
ОБЩЕСТВО Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով: Ինչպես հայտնում են փրկարարները, նահանգում ավելի քան երկու հազար տներ են ջրով լցվել 130 քաղաքներում եւ ավաններում: Այն զինվորականների թիվը, որոնք տեղացի բնակիչներին օգնում են տարահանվելու, եռապատիկ մեծացվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես լրագրողներին ասել Է Մոնրեալի քաղաքագլուխ Դենի Քոդեռը, արտակարգ դրության ռեժիմը քաղաքին անհրաժեշտ Էր, որպեսզի հնարավորինս ավելի արագ կարգավորվեր ստեղծված իրադրությունը: Մասնավորապես, այն իշխանություններին թույլ Է տալիս հարկադիր տարահանել Մոնրեալի առաձին շրջաններ:
Քվեբեկի նահանգի քաղաքների տարահանումն սկսվել Է մայիսի 5-ին շուրջ 500 քառակուսի կիլոմետր տարածքում ռեկորդային հեղեղումների ֆոնին: Մայիսի 7-ին Մոնրեալի հյուսիսի թաղամասերից մեկում ճեղքվել են մի քանի ամբարտակներ, ինչից հետո քաղաքում արտակարգ դրություն Է սահմանվել:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



